Չինաստան

Շանհայի ավելի քան 110 000 բնակիչ է տարհանվել «Պուլասան» հզոր թայֆունի պատճառով

1 րոպեի ընթերցում

Շանհայի ավելի քան 110 000 բնակիչ է տարհանվել «Պուլասան» հզոր թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները 112 000 բնակչի են տարհանել «Պուլասան» թայֆունի պատճառով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Նշվում է, որ ըստ տեղական ԶԼՄ-ների՝ թայֆունը Շանհայ է բերել ուժեղ տեղատարափներ։ Օդերևութաբանական կայանները հաղորդել են, որ վեց ժամում տեղումների ռեկորդային քանակություն (ավելի քան 30 սմ) է գրանցվել Պուդունի և Ֆինսյանի շրջաններում։

Բացի այդ, «Պուլասան»-ը հանգեցրել է 54 գնացքի երթևեկության և 26 լաստանավի նավարկության դադարեցման։

Սեպտեմբերի 19-ին «Պուլասան» թայֆունը մոլեգնել է Չժեցզյանի նահանգում, որը գտնվում է մայրցամաքային Չինաստանի արևելքում՝ Շանհայի մոտ, իսկ հետո տեղական ժամանակով մոտավորապես 21:45-ին թայֆունը հարվածել է Շանհային: Քամու առավելագույն ուժգնությունն այդ պահին հասել է 23 մ/վրկ-ի։

Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ «Պուլասան»-ը կարող է մեղմանալ մայրցամաքով շարժվելուն զուգընթաց: 

Այս շաբաթվա սկզբին քաղաքին պատուհասել էր «Բեբինկա» թայֆունը՝ դառնալով Շանհայում ամենահզորը վերջին 75 տարվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում