ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Կատարա» մշակութային հիմնադրամը քննարկել են համագործակցության հնարավորությունները

4 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով:

Նախարարը ողջունել է «Կատարայի» պատվիրակությանը՝ կարևորելով երկու պետությունների միջև մշակույթի և ԿԳՄՍ նախարարության համակարգման այլ ոլորտների համագործակցության հնարավորությունները:

Մշակույթի ոլորտում համագործակցության համատեքստում կողմերը, մասնավորապես, քննարկել են հայկական կենտրոնի հիմնումը «Կատարա» մշակութային հիմնադրամում: Ժաննա Անդրեասյանը ողջունել է այս գաղափարն և ընդգծել՝ «Կատարա» հիմնադրամի բազմամշակութային հայեցակարգը շատ գնահատելի է, իսկ դրա մի մասը կազմելը՝ համահունչ է մշակույթի հանրահռչակման պետական քաղաքականությանը:

«Տարբեր մշակույթներին ծանոթանալու հարթակ ունենալը շատ կարևոր է, որը երկու պետությունների ընդհանուր արժեքների ու մշակույթի ոլորտում ընդհանուր տեսլականի ուղղությամբ համագործակցության լավ հիմք կարող է դառնալ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: 

«Կատարայի» գլխավոր  տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոստովանել՝ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և քննարկել  համագործակցության լայն ներուժը: Անդրադառնալով «Կատարայի» գործունեությանը՝ նա նշել է՝ հիմնադրամի տեսլականն է լինել համաշխարհային առաջատար հարթակ բազմամշակութային գործունեության համար: Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթը կիսվել է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան կատարած այցի տպավորություններով: «Կատարայի» պատվիրակությունը Մատենադարանում շրջել է մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթին կարևորել է հատկապես Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուի ուսումնասիրությունը, որոնց թիվը հասնում է 3000-ի: 

Պատվիրակությունը եղել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում բացված հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ժամանակակից արվեստի, գրականության, գրահրատարակչության և գրական ստեղծագործությունների թարգմանության ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում ԿԳՍՄ նախարարն առաջարկել է դիտարկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ փոխգործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ թարգմանությունների, փորձի փոխանակման, պրակտիկայի ծրագրերի իրականացման առումով:

Կողմերն անդրադարձել են նաև Կատարի համալսարանում հայ ուսանողների համար կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև «Կատարայի» կողմից մշակույթի կառավարման ոլորտի աշխատակիցների համար վերապատրաստումների կազմակերպման հնարավորություններին:

Հայերեն العربية

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին