Հայաստան

208 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է, դրանցից 54-ն՝ ապամոնտաժվել․ Մարտիրոսյան

1 րոպեի ընթերցում

208 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է, դրանցից 54-ն՝ ապամոնտաժվել․ Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեսչական մարմնի կողմից ստուգման արդյունքում 208 բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է, որից 54 բենզալցակայան ապամոնտաժվել է, իսկ 40-ից ավելին արդեն իրենց խախտումները վերացրել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին այս մասին ասաց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մնացած բենզալցակայանների մասով դեռևս տեսչական մարմինը նոր տեղեկություն չունի։

«Կարող է դեպքեր լինեն, որ ուղղակի բենզալցակայանները չշահագործեն, դրանք տևական ժամանակ մնան որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ։ Նոր կարգավորումներով ասում ենք, որ եթե քաղաքացին չի  շահագործելու օբյեկտը, ապա պետք է կոնսերվացնի։ Եթե չի կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, եթե դրանից հետո էլ չի կոնսերվացնում, ապա պետությունը պատվիրելու է մասնագիտացված կազմակերպություն, որ գան կոնսերվացնեն, հետո մենք հայցով քաղաքացուց կպահանջենք կոնսերվացման գումարը»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում