Չինաստան

Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական արդյունահանող ընկերությունները 2023 թվականին հայտնաբերել են նոր հանքավայրեր՝ մոտավորապես 400 մլն տոննա նավթի և 400 մլրդ խոր. մետր բնական գազի պաշարներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի բնական պաշարների նախարարության պլանավորման հարցերով գլխավոր մասնագետ Ու Հայյանը։

«Անցյալ տարի Չինաստանը հայտնաբերել է հանքավայրեր, որոնց պաշարները կազմում են 400 մլն տոննա նավթ, ինչպես նաև 400 մլրդ խոր. մետր գազ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել է պաշտոնյան, Չինաստանն «էլ ավելի ամուր գերիշխող դիրք» է զբաղեցնում այնպիսի հանքանյութերի արդյունահանման բնագավառում, ինչպիսիք են վոլֆրամը, մոլիբդենը, անտիմոնը, բյուրեղային գրաֆիտը և ֆոսֆորիտը։ 

«Պետք է ասել, որ մենք մշտապես ուժեղացնում ենք մեր կարողությունները՝ ռեսուրսներով ապահովելու նոր ձևավորվող ճյուղերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն», - հավելել է Ու Հայյանը։

Չինաստանի պետական ​​վիճակագրական վարչության տվյալներով՝ երկրի նավթի և գազի հատվածը հունվար-օգոստոսին նավթի արդյունահանումը տարեկան կտրվածքով ավելացրել է 2,1 %-ով (մինչև 142,79 մլն տոննա), իսկ բնական գազի արդյունահանումը` 6,6 %-ով (մինչև 163,7 մլրդ խոր. մետր): 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում