Հայաստան

Հայաստանի և Հունաստանի միջև առկա են հրաշալի հարաբերություններ, որոնք ունեն հարուստ պատմական հենք. Մայրա Միրոջանի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հունաստանի միջև առկա են հրաշալի հարաբերություններ, որոնք ունեն հարուստ պատմական հենք. Մայրա Միրոջանի

ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Հունաստանի միջև առկա են հրաշալի հարաբերություններ, որոնք ունեն հարուստ պատմական հենք։ Մեր երկրներն ունեն դարավոր բարեկամություն և համագործակցություն՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև համայնքներ՝ ցրված ամբողջ աշխարհում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում հայտնեց Արտերկրի հույների և Հունաստանի արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության և իրավական-քաղաքական հարցերով գլխավոր քարտուղար Մայրա Միրոջանին։

«Սփյուռքի համայնքները կենսունակ են և ազդեցիկ։ Մեր պարտականությունն է կանգնել նրանց կողքին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, գույքագրել նրանց կարիքներն ու ամրապնդել կապը հայրենիքի հետ։ Հետագա համագործակցությունն ու կապերը խորացնելու ակնկալիքով՝ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն իրականացնում է ռազմավարական նախագիծ այն հույների համար, ովքեր ապրում են արտերկրում»,- ասաց Միրոջանին։ 

Նրա խոսքով՝ սփյուռքն ազգի կենսական բաղկացուցիչ մասն է և նրա ներկայացուցիչների մասնակցությունը նման խոշոր գագաթնաժողովներում չափազանց կարևոր է։    

     

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում