Կառավարությունը 1,94 մլրդ դրամ հատկացրեց «Ինժեներական քաղաք» ծրագրի ընթացքն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 1,94 միլիարդ դրամ հատկացրեց «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման ու աշխատանքների անընդհատության ապահովմամբ: Մասնավորապես, նկատի ունենալով, որ 2024 թվականի մայիսի 31-ից հետո իրականացման ենթակա նոր աշխատանքների, ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից՝ առաջարկվում է «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1,94 մլրդ դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Նշված գումարից 1,88 մլրդ դրամը կուղղվի 2024 թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, իսկ 67,9 մլն դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց Հայրապետյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ուստի նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից՝ վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով (67,9 մլն դրամ): 

 

 

Հայերեն English فارسی Русский 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում