ՌԴ Տորոպեց քաղաքում ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվում է զինամթերքի պահեստ, հայտարարվել է տարհանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Տվերի մարզի Տորոպեց քաղաքի իշխանությունները հայտնել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում։

Նշվում է, որ Տորոպեցի մունիցիպալ շրջանի վարչակազմը հայտարարել է բնակչության մասնակի տարհանում։ Բնակչությանը կոչ է արվել չհրապարակել կադրեր ԱԹՍ-ների ընկնելու վայրից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Տորոպեցի հարևան Զապադնայա Դվինա քաղաքի իշխանությունները հայտարարել են դպրոցների և մանկապարտեզների փակվելու մասին։ Միևնույն ժամանակ Տորոպեցի իշխանությունները հայտարարել են, որ մարդկանց տարհանելու են Զապադնայա Դվինա։ Ենթադրվում է, որ դպրոցներում և մանկապարտեզներում կարելի է տեղավորել Տորոպեցից տարհանվածներին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական 54 ԱԹՍ խոցելու մասին ՌԴ հինգ մարզերում՝ Կուրսկում, Բրյանսկում, Սմոլենսկում, Բելգորոդում և Օռլովում, սակայն Տորոպեցի վրա իրականացված հարձակման մասին ոչինչ չի նշվում։ 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում