Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։

Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և գերբեռնվածության պատճառով։

«Տասնհինգ երեխա մահացել է տեղում, մնացած քառասունութը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ… Ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է ևս տասը մարդ, ապա ևս մի քանի տուժած մահացել է հիվանդանոցում՝ զոհերի թիվը հասցնելով 40-ի»,- հայտնել է Նիգերիայի ճանապարհային անվտանգության դաշնային հանձնաժողովի տեղական մասնաճյուղի ղեկավար Կաբիրու Նադաբոն:

Նա ընդգծել է, որ վթարը պետք է ծառայի որպես անզգույշ վարելու հետևանքների սարսափելի օրինակ, ինչպես նաև կոչ է արել վարորդներին պահպանել արագության թույլատրելի շեմը։

Կադունա նահանգի նահանգապետ Ուբա Սանին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ տուժածները կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ճանապարհային անվտանգության հանձնաժողովը միջադեպի հետաքննություն է սկսել։

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում