Միացյալ Նահանգներ

Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել

2 րոպեի ընթերցում

Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունների աշխատանքում լուրջ խախտումներ են տեղի ունեցել նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի հուլիսյան հանրահավաքի ժամանակ, որտեղ մահափորձ է կատարվել Թրամփի դեմ։ Խախտումները բացահայտվել են գերատեսչության ներքին հետաքննության արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է «Արմնեպրես»-ը՝ վկայակոչելով Washington Post-ը։

«Գաղտնի ծառայության հետաքննությունը հաստատել է անվտանգության միջոցառումների թերությունները, որոնք նախադրյալներ են ստեղծել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար, ինչպես նաև հայտնաբերվել են նոր տեղեկություններ»,-գրել է թերթը։

Ըստ Washington Post-ի՝ պաշտոնյաներն ի սկզբանե ծրագրել էին հսկայական սարքավորումներ և դրոշներ տեղադրել տանիքի ու այն բեմի միջև, որտեղ խոսում էր Թրամփը, սակայն դա այդպես էլ չի արվել: 

The Washington Post-ը նշում է նաև, որ լուրջ թերություններ են հայտնաբերվել տեղեկատվության փոխանցման համակարգում։ Ծառայության գործակալների ռադիոհանգույցը, որը պետք է իրական ժամանակում տագնապային ազդանշաններ ստանար պարեկային ոստիկանությունից, այդ ազդանշաններն ընդունելու հնարավորություն չի ունեցել։ Պարբերականի տվյալներով՝ ոստիկանության ահազանգը ոչ բոլոր գործակալներին է ուղարկվել, իսկ կասկածյալի լուսանկարը, ով կրակել էր Թրամփի վրա, ուղարկվել է ընդամենը մեկ սպայի։  

Ըստ պարբերականի՝ սույն հետաքննության արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։ Գաղտնի ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոնալդ Ռոուն արդեն ներկայացրել է հետաքննության արդյունքները կառավարության անդամներին իր մասնավոր ելույթներում և ասել, որ արդեն քայլեր է ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում