Հայաստան

ՄԻՊ-ը մասնակցել է «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստած համերգային միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը մասնակցել է «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստած համերգային միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 13-ին համատեղ այց են իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։ 

Պաշտպանն ու ԱԺ պատգամավորներն այցի ընթացքում մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը, նաև շնորհավորել կենտրոնի սաներից մեկին՝ ծննդյան օրվա առթիվ:

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։

Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները միջոցառման ավարտին հյուրերին նվիրել են սաների կողմից պատրաստված հուշանվերներ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաստատության շահառուների հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ: 

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում