Ռուսաստան

ԱՄՀ-ի ներկայացուցիչը 2021 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ի ներկայացուցիչը 2021 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) որոշումը՝ խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի իշխանությունների հետ և 2021 թվականից ի վեր առաջին անգամ այցելել Ռուսաստան, պայմանավորված է երկրում տնտեսական իրավիճակի կայունացմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԱՄՀ հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ջուլի Կոզակը։

«Տնտեսական իրավիճակը չափազանց անկայուն է եղել՝ հատկապես հաշվի առնելով հեռանկարները և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ կտրվածքով։ Այժմ, երբ տնտեսական իրավիճակը կայունացել է, խորհրդակցությունները վերսկսվում են», - ասել է Կոզակը։

Նա հավելել է, որ տարեկան նման խորհրդակցությունների անցկացումը համապատասխանում է ինչպես հիմնադրամի, այնպես էլ ԱՄՀ անդամ երկրների պարտավորություններին։

Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտնել էր, որ հիմնադրամը սեպտեմբերի 16-ից առցանց խորհրդակցություններ կսկսի Ռուսաստանի իշխանությունների հետ, իսկ ավելի ուշ կազմակերպության առաքելությունը երկրի ներկայացուցիչ Անետ Կիոբեի գլխավորությամբ կայցելի Ռուսաստանի Դաշնություն։ ԱՄՀ-ն ակնկալում է քննարկել երկրի տնտեսական զարգացումն ու քաղաքականությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում