Աշխարհ

Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները

1 րոպեի ընթերցում

Լատվիայում կարող են առգրավել բելառուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքում փոփոխություններին, որոնց համաձայն երկրում գտնվող բելառուսական համարանիշերով մեքենաները պետք է վերագրանցվեն լատվիականով կամ լքեն երկիրը մինչև հոկտեմբերի 31-ը, հակառակ դեպքում դրանք կառգրավվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Օրենքը սահմանում է, որ Բելառուսում գրանցված և Լատվիայի տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները պետք է արտահանվեն կամ գրանցվեն Լատվիայի ճանապարհային երթևեկությանը մասնակցելու համար»,- հայտնել է Սեյմի մամուլի ծառայությունը։

Համապատասխան օրինագիծը հրատապ կերպով հավանության է արժանացել Լատվիայի խորհրդարանի պատգամավորների կողմից։ Բացառություն են կազմում դիվանագիտական ​​համարանիշերով մեքենաները և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տրանսպորտային միջոցները։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում