Գիտություն

SpaceX-ի կողմից ուղեծիր ուղարկված ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք

1 րոպեի ընթերցում

SpaceX-ի կողմից ուղեծիր ուղարկված ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները դուրս են եկել բաց տիեզերք

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ SpaceX ընկերության Polaris Dawn առաքելության մասնակից երկու ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացներն առաջին անգամ դուրս են եկել բաց տիեզերք, մինչ մյուս երկուսը դիտել են դա տիեզերանավի ներսից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

41-ամյա միլիարդատեր Ջարեդ Այզեքմենը, որն արդեն մասնակցել է Inspiration4 առաքելությանը, և SpaceX-ի ինժեներ 30-ամյա Սառա Ջիլիսը դարձել են առաջին պետական ծառայող չհանդիսացող անձինք, որոնք դուրս են եկել բաց տիեզերք։

Այս առաքելության համար SpaceX-ի փորձարկած տեխնոլոգիաները, այդ թվում՝ Crew Dragon տիեզերանավի խցիկից ամբողջ ճնշման բացթողումը և ավելի բարակ, նոր դիզայնով տիեզերական կոստյումները  կարող են օգտագործվել հետագա մասնավոր առաքելությունների համար։ Սա բավական ռիսկային նախաձեռնություն էր Իլոն Մասկի ընկերության համար, որը միակ մասնավոր ընկերությունն է, որ կարողանում է Երկրի ուղեծիր ուղարկել մարդկանց։ 

Բաց տիեզերքում գտնվելը տևել է ընդամենը 30 րոպե, սակայն նախապատրաստվելու և գործընթացն ավարտելու համար պահանջվել է, ընդհանուր առմամբ, 1 ժամ 46 րոպե։ 

Polaris Dawn առաքելությունն ուղեծիր էր մեկնել սեպտեմբերի 10-ին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում