Աշխարհ

Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

2 րոպեի ընթերցում

Օմանը մտադիր չէ կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օմանի սուլթանությունը չի պատրաստվում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ մի շարք արաբական երկրների օրինակով և հանդես է գալիս պաղեստինցիների իրավունքների ապահովման օգտին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի փոխնախարար Խալիֆա բին Ալի բին Իսա ալ-Հարիսին։

«Օմանի սուլթանությունը մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, և այժմ հարցն այն չէ, թե արդյոք նորմալացում կլինի, թե ոչ։ Կարևորը պաղեստինյան հարցի լուծման հասնելն է և պաղեստինցիների իրավունքների պաշտպանությունն է, ինչին պետք է ձգտեն միջազգային հանրությունը և Միացյալ Նահանգները։ Դրա ձեռքբերումը կբերի անվտանգություն և կայունություն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում»,- ասել է Օմանի փոխարտգործնախարարը։

Նրա խոսքով՝ Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը չի հասել իր նպատակին։ «Իսրայելն ավելի շուտ օգտվել է հարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ պաղեստինցիներին հետագա հալածանքների ենթարկելու համար՝ զրկելով նրանց սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքից, ինչպես նախատեսված է միջազգային բանաձևերում», ասել է ալ-Հարիսին:

Դիվանագետը տեղեկացրել է, որ Օմանի սուլթանությունը մշտական ​​կապի մեջ է միջազգային հանրության և տարածաշրջանի երկրների հետ, որոնք ակտիվ դիրք են գրավում լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում էսկալացիան կանխելու գործում, իսկ ահա Իսրայելի հետ սուլթանությունն անմիջական կապ չունի։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում