Աշխարհ

ՇՀԿ երկրները հայտարարություն են ստորագրել արդար առեւտրի մասին

2 րոպեի ընթերցում

ՇՀԿ երկրները հայտարարություն են ստորագրել արդար առեւտրի մասին

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները Իսլամաբադում կազմակերպության արտաքին տնտեսական և առևտրային գործունեության համար պատասխանատու նախարարների 23-րդ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ստորագրել արդար առևտրի և կայուն զարգացման մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՇՀԿ Գործարար խորհրդի և Տնտեսական վերլուծական կենտրոնների՝ ՇՀԿ կոնսորցիումի գործունեությունը, ՇՀԿ անդամ երկրների 2021-2025 թվականների բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման առաջընթացը և համատեղ գործողությունների ծրագիրը: Վերանայվել են ՇՀԿ-ի շրջանակներում ներտարածաշրջանային առևտրի զարգացումը 2023-2025 թվականների համար, և ստորագրվել է համատեղ հայտարարություն արդար առևտրի և կայուն զարգացման վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Միջոցառման շրջանակում հանդիպումներ են կայացել Բելառուսի, Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարների միջև։ Քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ՇՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցերը: Բացի այդ, ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սոհեյլ Խանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա ինտեգրման հարցերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում