Աշխարհ

ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը գնահատել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասը

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում գյուղատնտեսական ակտիվների 80%-ից 96%-ը ոչնչացվել կամ վնասվել է 2024 թվականի սկզբին Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի զեկույցում։

«Ռազմական գործողություններն ավերել են Գազայի գյուղատնտեսական հատվածը՝ վնասելով կամ ոչնչացնելով գյուղատնտեսական ակտիվների 80%-ից մինչև 96%-ը, ներառյալ ոռոգման ենթակառուցվածքները, անասնաբուծական ֆերմաները, այգիները, գյուղատնտեսական հողերը, պահեստարանները և փորձնական ֆերմաները»,- նշված է փաստաթղթում։ 

Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ պատերազմական գործողությունների արդյունքում ավելի են սրվել պարենային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք նպաստում են նաև աղքատության աճին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում