Աշխարհ

Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը

1 րոպեի ընթերցում

Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ռոք աստղ Ջոն Բոն Ջովին ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում տեսահոլովակի նկարահանումների ժամանակ օգնել է դժվար իրավիճակում գտնվող մի կնոջ, որn անցել էր ճաղերից այն կողմ և կանգնել կամրջի եզրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նեշվիլի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Բոն Ջովին և նրա թիմի անդամներից մեկը մոտենում կնոջը, զրուցում նրա հետ, այնուհետև օգնում վերադառնալ կամրջի ճաղերից այս կողմ։ 

Ոստիկանությունը գովասանքի խոսքեր է ասել Բոն Ջովիին և նրա թիմին՝ նշելով, որ միմյանց անվտանգ պահելու համար հարկավոր է բոլորի ջանքերի համախմբումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում