Հեղափոխությունից հետո ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջխորհրդարանական միության ուսումնասիրություններով՝ Հայաստանի ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվով առաջին հորիզոնականում է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում անցկացվող՝ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին: 

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում Միջխորհրդարանական միության այսպիսի ներկայացուցչական միջոցառում: Համաժողովին մասնակցում է կազմակերպության 60 անդամ, խորհրդարանների 150 երիտասարդ պատգամավոր, մասնակցում են ասոցացված անդամներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հպարտությամբ եմ նշում այն հանգամանքը, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները: Ավելին՝ ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանի ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքը ևս կարևոր դեր է ունեցել համաժողովը Երևանում անցկացնելու որոշման հարցում:

Համաժողովի թեմաները վերաբերում են երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը: Ըստ նրա՝ երիտասարդները պետք է պատրաստ լինեն ստանձնելու առաջնորդությունը և ակտիվ մասնակցություն ունենալ իրենց երկրների զարգացման մեջ:

«Դուք ունեք մեծ ներուժ՝ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն ու համարձակ եք, քան նախորդ սերունդները»,-հավելեց նա:

Հայերեն فارسی

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին