Աշխարհ

Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 86 տարեկանում կյանքից հեռացել է Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորին, որը 1990-ականներին երկրում տնտեսական բարեփոխումներ է իրականացրել, սակայն հետագայում բանտարկվել է մաոիստական ապստամբների դեմ արյունալի պատերազմում մարդու իրավունքների խախտումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ֆուհիմորին մահացել է սեպտեմբերի 11-ին։ Նույն օրն ավելի վաղ նրան այցելել են մտերիմ գործընկերները՝ նշելով, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Ֆուհիմորիի դուստրը X սոցիալական հարթակում գրել է, որ իր հայրը մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո։

Ֆուհիմորին՝ ճապոնացի ներգաղթյալների որդին, Պերուի առաջին ասիացի նախագահն է եղել և պաշտոնավարել է 1990-2000 թվականներին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում