Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից ATAGS հրետանային կայանքների նոր խմբաքանակ ձեռք բերելու հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է Հնդկաստանից լրացուցիչ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքների ձեռքբերման հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։

«ATAGS-ները շատ մանևրող կայանքներ են։ Դրանք արտադրված են Հնդկաստանում և ունեն մեծ հաջողություն։ Հայկական կողմը 6 նման սարք է ձեռք բերել և գոհ մնացել գնումից», - ասել է Սուդան Չինոյը՝ հիշեցնելով, որ Դելին արդեն Երևան է առաքել Swathi ռադիոլոկացիոն համալիրներ, իսկ տվյալ գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար: Նրա գնահատմամբ՝ հնդկական ՀԿՌՀ-ներն աշխարհում լավագույններից են և մեծ պահանջարկ ունեն: 

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրենը նաև հավելել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև մոտ 250 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ։ 

Չինոյը կարծում է, որ Հայաստանը նույնպես պաշտպանական արդյունաբերության զարգացման ներուժ ունի, որը ներկայում կենտրոնացած է ստարտափների վրա։ 

«Հայաստանում գործում են երեք այդպիսի ընկերություններ, ինչը քիչ չէ, եթե հաշվի առնենք երկրի մասշտաբներն ու բնակչության թիվը։ Հնդկաստանում կա 120 այդպիսի ընկերություն: Այնպես որ, ռազմական տեխնոլոգիաների ոլորտում` հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ստարտափներին, Երևանն ու Դելին կարող են ակտիվ համագործակցություն հաստատել», - ասել է Չինոյը։  

Փորձագետն ընդգծել է, որ Հնդկաստանի ռազմարդյունաբերության զարգացումը երկրի առաջատար ուղղություններից է։ Վերջին շրջանում հնդկական կողմն իրեն դիրքավորվում է ոչ միայն որպես արտադրող, այլ նաև որպես ռազմական արտադրանքի մատակարար՝ միաժամանակ փորձելով ապահովել պաշտպանական ոլորտում մատակարարման շղթայի անվտանգությունը և խրախուսել փոքր ու միջին ձեռնարկություններին: Դելին մինչև 2024 թվականը մոտ 2,5 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք է արտահանել։ 2028 թվականի դրությամբ Հնդկաստանը նախատեսում է այդ ցուցանիշը հասցնել 6,5 մլրդ ԱՄՆ դոլարի։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ 155․5 մլն դոլարի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգերը (ATAGS) Երևանը պատվիրել է դեռևս 2022 թվականին։ 155 մմ քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 6 միավորից, մատակարարվել է 2023 թվականի օգոստոսին։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ 

Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։ 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում