Հայաստան

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունից տուժած քաղաքացիներից չորսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

1 րոպեի ընթերցում

«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում  պայթյունից տուժած քաղաքացիներից չորսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի  ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 5 քաղաքացիներից չորսի  վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծայրահեղ ծանր:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից նշելով, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացուն այս պահին վիրահատում են:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:  Նախնական տվյալներով՝ վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում