Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ բնույթի մասին: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ տնտեսական կապերը զարգանում են այնտեղ, որտեղ կա արդարադատություն:  

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է: Ջասիմ Մուհամմադ Աբուդին ընդգծել է Իրաքի հայ համայնքի դերը երկրի զարգացման և Հայաստանի հետ փոխհարաբերությունների ընդլայնման գործում: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների շուրջ:  

 

Հայերեն English Français Русский 中文

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար