Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 10-ին կհավաքվի իր ամենամյա, 79-րդ նստաշրջանին: Վեհաժողովի ընթացքում առաջին անգամ կկայանա «Ապագայի գագաթնաժողովը», որտեղ կքննարկվեն խաղաղության և գլոբալ անվտանգության հարցերը, ինչպես նաև կանցկացվի բարձր մակարդակի ավանդական շաբաթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Գլխավոր ասամբլեայի նստաշրջանների առանցքային իրադարձությունն ավանդաբար բարձր մակարդակի շաբաթն է, որի ընթացքում պետությունների ղեկավարներն ու նախարարներն ամեն տարի հանդիպում են և բարձրաձայնում կարևոր թեմաները: Ամենամյա քննարկումները կանցկացվեն սեպտեմբերի 24-ից 28-ը, ինչպես նաև սեպտեմբերի 30-ին։ 

Այս տարի ամենամյա նստաշրջանի շրջանակներում նաև կանցկացվի «Ապագայի գագաթնաժողովը», որի արդյունքներով պետք է հաստատվեն «Հանուն ապագայի համաձայնագիրը», Գլոբալ թվային պայմանագիրը և «Ապագա սերունդների համար հռչակագիրը»։ Միջոցառումը նախատեսված է նոր միջազգային կոնսենսուս ձևավորելու համար՝ ուղղված այն հարցին, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան: Այն կանցկացվի սեպտեմբերի 22-ին և 23-ին։

Սեպտեմբերի 10-ին ավարտվող Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա ամփոփիչ նիստ, որից հետո կսկսվի նոր՝ 79-րդ նստաշրջանը։ 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը, ամփոփելով արդյունքները, նշել է, որ այն «իսկապես հագեցած էր»։ Նոր նստաշրջանը կղեկավարի Կամերունի նախկին վարչապետ Ֆիլեմոն Յանգը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում