Մշակույթ

Համերգային շրջագայություն՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Համերգային շրջագայություն՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից, շրջագայության առաջին երեք համերգները տեղի կունենան Եվրոպայում: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը կկայանա Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում, սեպտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգի Էշ սուր Ալզետի քաղաքային թատրոնում, իսկ սեպտեմբերի 17-ին՝ Հունգարիայի երաժշտության տան դահլիճում:

Համերգային ծրագիրը ներառում է Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների նոր ջազային մշակումներ՝ մեծ ջազ նվագախմբի համար: Համերգների մենակատարներն են Ինգա Արշակյանը և Գոռ Սուջյանը:

Հոկտեմբերին շրջագայությունը կշարունակվի Աֆրիկայում և Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ դեկտեմբերին կեզրափակվի Հարավային Ամերիկայում:

Նախագիծն իրականացվում է «Շառլ Ազնավուր-100» միջոցառումների շրջանակում:

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում