Ռուսաստան

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, Մոսկվայի մարզում կա զոհ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, Մոսկվայի մարզում կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի զինվորականները գիշերվա ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում խոցել են ուկրաինական 144 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՀՕՊ համակարգերը ոչնչացրել և կալանել են ուկրաինական ինքնաթիռաին տիպի 144 անօդաչու թռչող սարք՝ 72 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի, 20-ը՝ Մոսկվայի մարզի, 14-ը՝ Կուրսկի մարզի, 13-ը՝ Տուլայի մարզի, 8-ը՝ Բելգորոդի մարզի, 7-ը՝ Կալուգայի մարզի, 5-ը՝ Վորոնեժի մարզի, 4-ը՝ Լիպեցկի մարզիի և 1-ը՝ Օռլովի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ռամենսկոյե քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բարձրահարկ շենքի, որի հետևանքով զոհվել է 46-ամյա կին, երեք մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 9-ամյա երեխա, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել։ Ըստ Վորոբյովի՝ վնասվել են շենքի 102 բնակարաններից 54-ը։ 

«Գետնի վրա են մնացել անօդաչուի բեկորները, որոնք հարկավոր է ականազերծել։ Այդ պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել տարհանել հարևան հինգ շենքերի բնակիչներին», - գրել է Վորոբյովը Telegram-ում։

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման պատճառով «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդավակայաններում տեղական ժամանակով ժամը 1:30-ից սահմանափակվել է ինքնաթիռների մեկնումն ու ընդունումը, սակայն առավոտյան 8:00-ից սահմանափակումները հանվել են։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ գիշերը խոցել են երկրի վրա արձակված 46 ԱԹՍ-ներից 38-ը։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը հարված են հասցրել նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և «Խ-31Պ» հակառադիոլոկացիոն հրթիռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում