Քաղաքականություն

Ազգային ժողովը շարունակում է նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը շարունակում է նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում հունիսի 17-ը որպես Հայրերի օր նշելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Խորհրդարանն այնուհետև կշարունակի օրակարգային հարցերի քննարկումը, որոնց թվում են Սոցիալական աջակցության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունները:

Ժամը 16:30-ին նախատեսվում է ԱԺ հայտարարությունների ժամ: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում