Իրավունք

Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել. Ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

1 րոպեի ընթերցում

Զեղծարարները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ են ստեղծել. Ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, հավաստիանալ, որ կապ եք հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջի հետ, որն ունի կապույտ տարբերանշան, որտեղ առկա են էջի մասին ամբողջական տեղեկատվություն, հետադարձ կապի գործող հեռախոսահամարներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում