Ղազախստանը հարթակ է առաջարկել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար. Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդունել է Հայաստանի հետ բանակցությունների համար Ղազախստանը որպես հարթակ դիտարկելու առաջարկը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Բաքվի և Երևանի միջև Ղազախստանում բանակցություններ վարելու առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար։