Քաղաքականություն

Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Ալմաթիում հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - նշել է մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն Ալմաթիում բանակցություններ էին անցկացրել 2024 թվականի մայիսի 10-ին։ Բանակցությունների առաջարկը հնչեցրել էր ղազախական կողմը, որին թե՛ Երևանը, թե՛ Բաքուն դրական էին արձագանքել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում