Չինաստան

Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Իսպանիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ առանց որևէ այլ մանրամասն հաղորդելու։

Մինչ այդ Սանչեսը հանդիպում էր ունեցել Չինաստանի իր պաշտոնակից Լի Ցյանի հետ՝ նշելով, որ Իսպանիան ցանկանում է ամրապնդել հարաբերությունները Չինաստանի հետ։ X սոցիալական ցանցում Սանչեսը հայտնել է հանդիպման մասին՝ նշելով, որ ցանկանում է «կամուրջներ կառուցել՝ միասին պաշտպանելու արդար առևտուրը»։

Սանչեսը Պեկինից կմեկնի Շանհայ, որտեղ օգոստոսի 10-ին և 11-ին կհանդիպի տեղի պաշտոնյաների և գործարարների հետ, ինչպես նաև կմասնակցի «Սերվանտեսի ինստիտուտ» մշակութային կենտրոնի բացմանը։

Xinhua գործակալությունը հաղորդում է, որ օգոստոսի 9-ին Սի Ծինփինը հանդիպում է ունեցել նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում