Ռուսաստան

Կյանքից հեռացել է ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՈՒՀԱ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսուներեք տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուս հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել է Ուրախների և հնարամիտների ակումբի Telegram ալիքը:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 8-ին մահացել է Ալեքսանդր Վասիլևիչ Մասլյակովը»,- ասվում է հրապարակման մեջ։ 

Ակումբում նշել են, որ Մասլյակովը եղել և հավերժ կմնա լեգենդ ՈՒՀԱ շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հանդիսատեսի համար: Այնտեղ հիշեցրել են, որ նա այդ հաղորդումը վարել է 1964 թվականից՝ Ռուսաստանում և արտերկրում դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում