Լատվիայում հայտարարել են երկրի տարածքում ռուսական ռազմական ԱԹՍ-ի կործանման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ նախօրեին Լատվիայի արևելյան հատվածում ռուսական ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ միջադեպի առնչությամբ կատարվում է նախաքննություն։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր դաշնակիցների հետ։ Նման միջադեպերի թիվն ավելանում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով, և մենք պետք է դրանք անդրադառնանք հավաքականորեն»,-ասված է նրա գրառման մեջ:
Russian military drone has crashed in the Eastern part of Latvia yesterday. There is an ongoing investigation. We are in close contact with our allies. The number of such incidents is increasing along the Eastern flank of NATO and we must address them collectively.
— Edgars Rinkēvičs (@edgarsrinkevics) September 8, 2024