Աշխարհ

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հարավային Տելանգանա նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Business Standard-ը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր քարտուղար Շանտի Կումարիին։

Նրա տեղեկատվությամբ՝ վերջին հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 29 մարդ է զոհվել նահանգում, որի 33 շրջաններից 29-ը հայտարարվել են ջրհեղեղից տուժած:

Նահանգային իշխանության  նախնական գնահատականներով՝ անձրևների և ջրհեղեղների հետևանքով վնասը գնահատվել է 5 միլիարդ 438 միլիոն ռուփի:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում