Մերձավոր Արևելք

Իսրայելը փակել է բոլոր անցակետերը Հորդանանի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը փակել է բոլոր անցակետերը Հորդանանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի օդանավակայանների վարչությունը Հորդանանի հետ սահմանային անցակետում իսրայելացի խաղաղ բնակիչների մահվան հանգեցրած հրաձգության միջադեպից հետո հայտարարել է Հորդանանի հետ բոլոր երեք սահմանային անցակետերի փակման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ մանրամասնելով, որ ըստ Օդանավակայանների վարչության ներկայացուցչի՝ Ալենբի անցակետում մահացու հրաձգությունից հետո անվտանգության ուժերի ցուցումով որոշում է կայացվել դադարեցնել գործունեությունը Բեյթ Շեան քաղաքի, Ալենբի կամրջի, ինչպես նաև Էյլաթ քաղաքի մոտ գտնվող սահմանային անցակետերում։ Ըստ աղբյուրի՝ սահմանային անցակետերի գործունեության դադարեցումը կշարունակվի մինչև հետագա ծանուցումը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երեք իսրայելացի խաղաղ բնակիչ է զոհվել Հորդանանի սահմանային անցակետի մոտակայքում գտնվող Ալենբի կամրջի մոտ բեռնատարի վարորդի կողմից հրաձգության հետևանքով։ Իսրայելական բանակի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ հարձակվողը սպանվել է անվտանգության ուժերի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում