Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածներից վերջին 24 ժամում Գազայի հատվածում ավելի քան 30 պաղեստինցի է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածներից վերջին 24 ժամում Գազայի հատվածում ավելի քան 30 պաղեստինցի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 33 մարդ, վիրավորվել՝ 145-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:   

Ըստ աղբյուրի՝ հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում պաղեստինցի զոհերի թիվը հասել է 40 հազար 972-ի, իսկ վիրավորներինը՝ 94 հազար 761-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում