2024 թ. ամառն ամենաշոգն է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի ամառը դարձել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաշոգը։ Ըստ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության՝ այս ամառը եղել է նաև ամենատաքը Եվրոպայում՝ ըստ Ցելսիուսի սանդղակի 1,54 աստիճանով գերազանցելով 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանը և 2022 թվականի նախորդ ռեկորդը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ից։

Օգոստոսը դարձել է 14 ամսվա ընթացքում 13-րդ ամիսը, որի ընթացքում մոլորակի միջին ջերմաստիճանը մինչարդյունաբերական ջերմաստիճանից բարձր է եղել 1,5 աստիճանով։

Այս տարի մոլորակի միջին ջերմաստիճանն, ընդհանուր առմամբ, 0,7 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջին ջերմաստիճանից։ Կոպեռնիկոսի կլիմայի փոփոխության ծառայության համաձայն՝ շատ մեծ հավանականություն կա, որ 2024 թվականը կդառնա ամբողջ աշխարհում երբևէ գրանցված ամենաշոգ տարին դիտարկումների պատմության ընթացքում։

Ըստ ծառայության տնօրեն Սամանթա Բերջեսի՝ ջերմաստիճանի հետ կապված ծայրահեղ եղանակային երևույթները, որոնք դիտվել են այս ամառ, ավելի ու ավելի կսաստկանան։ 

Թեև մարդկային գործունեությունը եղել է գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հիմնական պատճառը, սակայն 2023-ից մինչև 2024 թվականները ռեկորդային շոգը սաստկացել է նաև Էլ Նինյո կլիմայական երևույթի պատճառով:

BBC-ն նշում է, որ Էլ Նինյոն, որը ծովի մակերևույթի ջերմաստիճանի բնական տաքացումն է Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում, դիտվել է 2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիսը: Այս ընթացքում ծովի մակերևույթի ավելի բարձր ջերմաստիճանն ավելի շատ ջերմություն է ավելացրել մթնոլորտին: Չնայած այն այժմ ավարտվել է, սակայն գլոբալ ջերմաստիճանի բարձրացման մեջ նրա դերը կազդի ընդհանուր 2024 թվականի վրա:

Հայերեն Русский

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից