Մերձավոր Արևելք

Իսրայելի ուժերը դուրս են եկել Ջենինից

1 րոպեի ընթերցում

Israeli security forces walk next to armoured vehicles during an Israeli raid in Jenin during an Israeli raid, in Jenin, in the Israeli-occupied West Bank, September 3, 2024. REUTERS/Raneen Sawafta
Israeli security forces walk next to armoured vehicles during an Israeli raid in Jenin during an Israeli raid, in Jenin, in the Israeli-occupied West Bank, September 3, 2024. REUTERS/Raneen Sawafta

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական ուժերը դուրս են եկել Արևմտյան ափի Ջենին քաղաքից և այնտեղ գտնվող փախստականների ճամբարից՝ 10-օրյա գործողություններից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղաքում և ճամբարում իսրայելական ուժերի գործողության ընթացքում զոհվել է 21 մարդ։

Իր հերթին, ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ իսրայելական ուժերը մեծ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Իսրայելին Գազայի հատվածում իր դաժան ավերածությունները օկուպացված Արևմտյան ափ տեղափոխելու մեջ, ինչի մասին վկայում են իրավիճակը Ջենին և Տուլկարմ քաղաքներում և այնտեղ գտնվող փախստականների ճամբարներում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում