ՆԳՆ ՄՔԾ-ն ընթացիկ շաբաթվա համար կասեցրել է հերթի էլեկտրոնային ամրագրումներ կատարելու գործառույթը՝ նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթերի կառավարման նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հարթակում կասեցվել է ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի թարմացված տարբերակով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (առցանց և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։

Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի հարթակի նույն հասցեն՝ migration.e-gov.am-ը։ Փոփոխությունները կվերաբերեն բացառապես հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությանն ու տրամաբանությանը։

Տեղեկացնենք, որ 2023 թ. մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում են էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։

Ուշադրություն. նոր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին կուղարկվեն ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։ Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։

Տեղեկացնում ենք նաև, որ համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի թարմացված տարբերակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին