Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 108 դեպք. մահացել է 2 մարդ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք․ դեպքերի նվազման միտում դեռևս չկա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ բոլոր մարզերում իրականացվում է հակահամաճարակային տեղեկատվական աշխատանք:  

Նախարարը նշեց, որ մոծակներից պաշտպանվելու համար համապատասխան դեղորայքի և ցանցերի կիրառություններից զատ, նախարարությունը մարզային իշխանությունների և համապատասխան կառույցների հետ ջրամբարներում և անհրաժեշտ այլ տարածքներում իրականացնում է որոշակի հակահամաճարակային միջոցներ: 

«Այս պահին նվազման տեմպը բավարար չէ, և կարծում ենք՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք նվազումը»,-ասաց նա: 

Այն հարցին, թե  հիվանդացության թիվը մտահոգիչ չէ՞, նախարարը նախ նշեց, որ  այս տարի առաջին անգամ է դեպքերի աշխուժացում նկատվում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Նրա խոսքով՝ այս առումով, բնականաբար, մտահոգիչ է: «Մենք շատ կարևոր ենք համարում, որ  հենց սկզբնական  օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության սիմպտոմների մասով պրոտոկոլներն ադապտացվել և ներդրվել են: Եվ, իհարկե, մենք ամեն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի թվերի աճ չունենանք, այլ կարողանանք հակառակը՝ նվազեցնել»,- նշեց Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ այս պահին հաստատված է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան երկու դեպք՝ նշելով, որ յուրաքանչյուր ուրբաթ օր ՀՎԿԱԿ-ը  ներկայացնում է ուսումնասիրված և  ամփոփ տեղեկատվություն հիվանդության արձանագրված դեպքերի և դրա հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ:

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: 

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են այնպիսի կլինիկական երևույթներ, ինչպիսիք են դողը, ջերմության բարձրացումը՝ 38-40°С, գլխացավ, տարածուն մկանացավերը, հոդացավերը,փսխումը, փորլուծությունը, մարմնի ցանավորումը։

Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի, անզուսպ փսխումներ, լուսավախություն, ջղաձգումներ, ցնցումներ, գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։ 

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: 

 

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի