Իրավունք

«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտից ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

1 րոպեի ընթերցում

«Վարդաշեն» ՔԿՀ այցելած վարսավիրի մոտից ծառայողները հայտնաբերել են թաքցրած բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություններ այն մասին, որ ըստ սահմանված կարգի՝ ազատազրկված անձանց ծառայություններ մատուցելու նպատակով «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ պետք է այցելի վարսավիր, և նրա միջոցով փորձ է արվելու բջջային հեռախոս անցկացնել հիմնարկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ 

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ աշխատակիցները  խուզարկության են ենթարկել սեպտեմբերի 3-ին հիմնարկ այցելած վարսավիրին: Խուզարկության արդյունքում նրա աճուկային հատվածում թաքցրած բջջային հեռախոս են հայտնաբերել։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում