Իրավունք

ՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարությունը ստեղծում է կադրային բանկ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարությունը, պայմանավորված համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով, ընթացիկ աշխատանքները նոր տրամաբանությամբ կազմակերպելու անհրաժեշտությամբ, հավաքագրում է մասնագետների տվյալներ, որոնք կհամալրեն նախարարության թափուր հաստիքային միավորները, այդ թվում՝ հայեցողական պաշտոններ, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Արդյունքում կձևավորվի կադրային բանկ, ինչը թույլ կտա, ըստ անհրաժեշտության, ՆԳ նախարարության համապատասխան թափուր հաստիքները զբաղեցնելու համար սեղմ ժամկետներում ընտրել մասնագետներ։ 

Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին։ 

Փաստաթղթերը պետք է ուղարկել mia@gov.am էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային բանկում ներառելու համար»:

Ուշադրություն

Նախարարության կողմից կդիտարկվեն թեկնածությունները, և համապատասխան աշխատանքին համապատասխանող կենսագրական տվյալներ ունեցող թեկնածուներն ըստ անհրաժեշտության կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում զանգահարել ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ 010- 59-69-99 կամ 010-59-66-95 հեռախոսահամարներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում