Արաբական լիգան հայտարարել է, որ Նեթանյահուն չի ցանկանում Գազայում հրադադար հաստատել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ցանկանում համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի շուրջ, ինչը սպառնում է տարածաշրջանում Եգիպտոսի առանցքային դերի կորստին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը։

Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ֆիլադելֆիայի միջանցքում» Իսրայելի ռազմական վերահսկողության անհրաժեշտության մասին։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ առանց դրա անհնար է հասնել ոչ պատերազմի նպատակներին, ոչ էլ պատանդների վերադարձին։

«Ֆիլադելֆիայի միջանցքում իսրայելական զորքերի ներկայությունից հրաժարվելը Եգիպտոսի հստակ դիրքորոշումն է, որին աջակցում են արաբական երկրները։ Այն ունի իրավական և քաղաքական լիազորություն, մինչդեռ Իսրայելն իր վերջին դիրքորոշումներով սպառնում է Եգիպտոսին տարածաշրջանում առանցքային դերի կորստով»,- ասել է Աբուլ Գեյթը։

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար նաև նշել է, որ Եգիպտոսի դերը պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցում պարզ է՝ հավելելով, որ Իսրայելի կողմից Կահիրեին մեղադրանքներ ներկայացնելու փորձերը քողարկված են, որոնք Նեթանյահուն քաղաքական նկատառումներով օգտագործում է՝ շարունակելու պայքարը պաղեստինյան անկլավում: 

 

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները