Եվրոպա

Շվեդիայում ցածր ծնելիության պատճառով կարող է փակվել յուրաքանչյուր 10-րդ մանկապարտեզը

1 րոպեի ընթերցում

Շվեդիայում ցածր ծնելիության պատճառով կարող է փակվել յուրաքանչյուր 10-րդ մանկապարտեզը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծնելիության ցածր մակարդակը կարող է հանգեցնել մոտ 1000 մանկապարտեզի փակման առաջիկա երեք տարում, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի մեկ տասներորդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SVT հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Շվեդական համայնքներ և շրջաններ» (SKR) տարածաշրջանային ասոցիացիայի կանխատեսումը։

«Սա նշանակում է, որ հինգից վեց տարի հետո մեզ նաև ավելի քիչ դպրոցներ կպահանջվեն», - ասել է SKR-ի ավագ տնտեսագետ Աննիկա Վալենսկոգը:

Վիճակագրության կենտրոնական բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Շվեդիայում ծնելիությունը կտրուկ նվազել է։ Ծնվել է ընդամենը 50 500 երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է 2000-ական թվականների ընթացքում։

«Վիճակագրական բյուրոյի հաշվարկներով՝ 2027 թվականին պետք է ծնվեր 130 000 երեխա, բայց մենք տեսնում ենք, որ կծնվի 95 000 երեխա։ Սա հսկայական կրճատում է», - նշել է Վալենսկոգը:

Շվեդիայում ակնկալում են, որ երկրի նախադպրոցական հաստատությունների թիվը կկրճատվի 12 %-ով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում