Մարզեր

Մխչյան գյուղի կամրջին բախվել են Mercedes-Benz, VAZ և Honda մակնիշի ավտոմեքենաները

1 րոպեի ընթերցում

Մխչյան գյուղի կամրջին բախվել են Mercedes-Benz, VAZ և Honda մակնիշի ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։ «Արմենպրես»-ի փոխանմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի կամրջին, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Գ.), «VAZ» (վարորդ՝ Յ. Մ., ծնված 1959 թ.) և «Honda» (վարորդ՝ Ա. Ֆ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում