ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում և միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 5-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, ուսումնավարժության ընթացքում գործարկվելու են նշված բնակավայրի էլեկտրական շչակները:
Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։