Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում պոլիոմիելիտի դեմ պատվաստում են ստացել նախատեսվածից ավելի շատ երեխաներ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում պոլիոմիելիտի դեմ պատվաստում են ստացել նախատեսվածից ավելի շատ երեխաներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում պոլիոմիելիտի դեմ պատվաստումների մակարդակը գերազանցել է սպասելիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Պաղեստինյան տարածքներում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռիք Փիփերկորնը հայտնել է, որ սեպտեմբերի 2-ին և 3-ին պատվաստվել է 10 տարեկանից ցածր տարիքի 161 030 երեխա՝ նախատեսված 156 500-ի փոխարեն։ Նա բացատրել է, որ այս տարբերության պատճառն այն է, որ բնակչությունն ավելի խիտ է եղել տվյալ հատվածում, քան ակնկալվում էր։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը համաձայնել են պատվաստումների ընթացքում մի քանի ժամով՝ տեղական ժամանակով 06:00-ից 15:00-ը դադարեցնել մարտերը, որպեսզի հնարավոր լինի պատվաստել անկլավի 640 000 երեխաներին։ Պատվաստումները կիրականացվեն երեք փուլով՝ Գազայի կենտրոնական, հարավային և հյուսիսային մասերում։

Օգոստոսի 16-ին Գազայի հատվածում գրանցվել էր վերջին 25 տարվա ընթացքում պոլիոմիելիտի առաջին դեպքը, որի հետանքով 10-ամսական փոքրիկը մասամբ անդամալույծ է դարձել։

ԱՀԿ-ում նշել են, որ հումանիտար դադարներն առայժմ նորմալ գործում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում