Աշխարհ

Մահացել է միջուկային սուզանավերի գլխավոր կոնստրուկտոր Իգոր Սպասկին

1 րոպեի ընթերցում

Մահացել է միջուկային սուզանավերի գլխավոր կոնստրուկտոր Իգոր Սպասկին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 98 տարեկան հասակում մահացել է ակադեմիկոս Իգոր Սպասկին, ով երկար ժամանակ աշխատել է որպես «Ռուբին» Ծովային ճարտարագիտության կենտրոնական նախագծային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նավաշինության ոլորտի աղբյուրին։

«Իգոր Դմիտրիևիչ Սպասկին մահացել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը ցավակցություն է հայտնել Սպասկու մահվան կապակցությամբ։

«Տասնամյակներ շարունակ Իգոր Դմիտրիևիչ Սպասկին ոչ միայն ստեղծեց սուզանավերի նոր սերունդներ, այլև պահպանեց համախոհների թիմը՝ նրանց փոխանցելով իր անգնահատելի փորձը», - նշել է նահանգապետ Բեգլովը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում