Օրենքի մակարդակում ամրագրվում է դպրոցների տնօրենների քաղաքական զսպվածության պահանջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցի տնօրենները և համակարգողները իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով այս պահանջն ամրագրվում է օրենքում: 

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի ներկայացմանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց. «Սա համարում եմ կարևորագույն հանձնառություն, որ հետևողականորեն իրականացնում ենք՝կրթական համակարգը զերծ պահելու կուսակցականացման և քաղաքականացման այն ջանքերից, որոնք տեսնում ենք պարբերաբար, և որոնց վատ ավանդույթը, ցավոք, ունեցել ենք»:

Այսպիսով` նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է՝ տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար:

Նախարարը կարևորեց, որ այդպիսով վարքային պահանջ են սահմանում, քանի որ մարդը կարող է չլինել կուսակցական, միևնույն ժամանակ հաջողությամբ իր դիրքն օգտագործել այդ նպատակներով: Իսկ քաղաքական զսպվածության պահանջը վարքային պահանջ է սահմանում և համապատասխան սանկցիաների հնարավորություն է տալիս: Անդրեասյանը հավելեց՝ եթե որևէ մեկը կխախտի այդ դրույթը, համապատասխան հետևանքները կկիրառվեն:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին