Մաքսային մարմնի կողմից հավաքագրվող եկամուտները պակասել են, հարկային մարմնի կողմից հավաքագրվողը՝ աճել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկերն ավելացել են 123 մլրդ դրամով, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 62.9 մլրդ դրամով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտե նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

Անդրադառնալով հարկային եկամուտներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Առաջին կիսամյակի կատարողականը 1 տրլն 187.6 մլրդ դրամ է կազմում, որը 60.1 մլրդ դրամով կամ 5.3 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Այսինքն՝ ավելի շատ հարկ ենք հավաքել անցյալ տարվա համեմատ»:

Անդրադառնալով պետբյուջեի մասին օրենքով պլանավորվածի նկատմամբ թերակատարմանը՝ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե որ հարկատեսակն ինչ չափով է նվազել: Օրինակ՝ ավելացված արժեքի հարկը 4.9 տոկոսով նվազել է: 

«Սակայն տեսնենք, թե որ ավելացված արժեքի հարկն է, որ նվազել է. մաքսային մարմնի կողմից հավաքագրվողը, այն նվազել է 34.7 տոկոսով: Դա բացարձակ մեծությամբ 62.8 մլրդ դրամ է: Այսինքն՝ պակասել են ներմուծումները: Ներմուծման ժամանակ սահմանին վճարվող ավելացված արժեքի հարկն ամենաարագ հավաքագրվող հարկատեսակներից մեկն է: Ներմուծումը պակասել է, հետևաբար պակասել է այս եկամուտը:  Հարկային մարմնի կողմի հավաքագրված հարկերն ավելացել են 123 մլրդ դրամով, որը կազմում է 14 տոկոս, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 62.9 մլրդ դրամով կամ 25.2 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Ներմուծումների նվազումն, ըստ Բադասյանի, պայմանավորված է մի քանի ապրանքատեսակների նշանակալի ազդեցությամբ: Առաջինը՝ անցյալ տարվա օգոստոսի 1-ից ՌԴ-ում ընդունված օրենքով պայմանավորված՝ նվազել է ավտոմեքենաների ներմուծումը: Ավտոմեքենաների ներմուծման մեծ բում էր նկատվել, որն այս տարվա առաջին կիսամյակում չի եղել: 

«Երկրորդ՝ ակցիզային հարկի մասով էլ ունենք 5.9 մլրդ դրամի նվազում, որը հիմնականում պայմանավորված է ծխախոտի ներմուծման ծավալների նվազմամբ, ինչն էլ պայմանավորված է որոշ օրենսդրական փոփոխություններով: Այսինքն՝ ներմուծողներն ամեն ինչ արել են, որ անցյալ տարվա ավարտին մեծ ներմուծումներ ունենան, որ որոշակի կարգավորումներ իրենց վրա չտարածվեն: Հիմնական նվազեցումները բաժին են ընկնում ներմուծմանը»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այլ գործոններ ևս կան:

Հայերեն فارسی Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը