Եվրոպա

Հունական զբոսաշրջային քաղաքի ափը ողողվել է հարյուր հազարավոր անկած ձկներով

2 րոպեի ընթերցում

An excavator works to clear dead fish as tonnes of it have washed up in the port of Volos, Greece, August 28, 2024. REUTERS/Alexandros Avramidis
An excavator works to clear dead fish as tonnes of it have washed up in the port of Volos, Greece, August 28, 2024. REUTERS/Alexandros Avramidis

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի իշխանությունները շարունակում են հավաքել հարյուր հազարավոր անկած ձկները Էգեյան ծովի նավահանգստային Վոլոս քաղաքի ափերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Guardian պարբերականը հաղորդում է, որ անկած ձկները ծովում են հայտնվել անցյալ տարվա հեղեղումներից հետո, որոնց պատճառով լճերն ու գետերը դուրս են եկել ափերից։

Նշվում է, որ ձկներից սարսափելի գարշահոտություն է տարածվել։ Վոլոսի քաղաքապետը տեղի ունեցածի մեջ մեղադրել է իշխանություններին, որոնք խնդիրը չեն լուծել և թույլ են տվել, որ այս ամենը հասնի քաղաք։ Նա նշել է, որ հոտող ձուկը կարող է բնապահպանական ճգնաժամ առաջացնել տվյալ հատվածում ապրող այլ ձկնատեսակների համար։

Իր հերթին ERT News լրատվամիջոցը հաղորդում է, որ ձկների զանգվածային անկումը տեղի է ունեցել անհայտ պատճառներով. նրանք արհեստական ​​լճից գետի միջոցով դուրս են նետվել ծովի մեջ։ Հավաքվել է արդեն մոտ 100 տոննա ձուկ, որն այրվելու է ձեռնարկություններից մեկում։ 

Փորձելով հաղթահարել բնապահպանական խնդիրը՝ իշխանությունները հատուկ ցանց են գցել ծովը՝ Վոլոսի լողափն անկած ձկներից պաշտպանելու համար։

Ըստ փորձագետների՝ խոսքը միլիոնավոր անկած ձկների մասին է, որոնց արհեստական ​​Կառլի լճի տարածքից հոսանքը բերում է Պագասետիկոսի ծոց. նրանց անկման պատճառը դեռ հստակ հայտնի չէ։ Ենթադրաբար, քաղցրահամ ջրին սովոր ձուկը սատկել է ծովի ջուրն ընկնելուց հետո։ 

Վոլոսի դատախազությունը նախաքննություն է սկսել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում